00:00:00

Հայաստանի օրակարգում է ԵՄ դիտորդների ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը․ ԱԳ փոխնախարար

13:32, 03 նոյեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, այս առումով դրական արձագանքներ կան նաև Եվրամիությունից, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ «Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:

«Քաղաքական առումով համագործակցությունը խորացվել է: Ավելին՝  այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության մեկնարկը: Հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերին` Բրյուսելում, առաջինը Երևանում հունվար ամսին էր: Իհարկե, դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում է,  կան դրական արձագանքներ ԵՄ-ի և անդամ երկրների կողմից», -ասաց Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր