Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով ճանաչվեց անմեղ։
Փաստաբան Ռուբեն Բալոյանը մանրամասնել է. «Երկու տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ․․․
Շնորհավորում եմ Սիմոն ջան, հայ ազգի փառք ու պարծանք»։
Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլին ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):