Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե կոնկրետ երբ տեղի կունենա ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երևանում, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել է։
«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Լրագրողի հարցին` կենսակա՞ն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում, Խաչատրյանը պատասխանեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո»:
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։