00:00:00

Մոսկվան մտադիր է մեծացնել ռուսական նավթի ռեվերսային մատակարարումներն Ադրբեջան

21:54, 31 հոկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են նավթի և գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնումը ու վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Նշվել է երկրների միջև առևտրաշրջանառության աճը։ 2022 թվականի վերջին փոխադարձ առևտրի ծավալն աճել է 25%-ով։ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15,7%-ով։

«Ռուսական նավթագազային խոշորագույն կոնցեռններն աշխատում են Ադրբեջանի հետ և պատրաստ են ընդլայնել համագործակցությունը։ Մասնավորապես, մի ​​շարք նոր նախաձեռնություններ կան ադրբեջանական հզորություններով ռուսական ածխաջրածինների տարանցման և վերամշակման համար։ Խնդիրը մեր ջանքերի համախմբումն է»,- նշել է Ալեքսանդր Նովակը։

Բանակցությունների օրակարգում է ռուսական նավթագազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում արդյունահանման նոր նախագծերին, երկրում վառելիք վաճառելու՝ իրենց բիզնեսի ընդլայնումը, այդ թվում՝ Տիխորեցկ-Բաքու նավթամուղով ռուսական նավթի ռեվերս մատակարարումների ավելացման հարցերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր