00:00:00

Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան

16:41, 31 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ, այս մասին  ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց:

«Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար:

Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասաց Սանոսյանը՝  նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր