Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սլովակիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։