00:00:00

Նշվել է Փաշինյան-Զելենսկի առաջին հանդիպման կարևորությունը․ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

14:37, 30 հոկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Հոկտեմբերի 28-ին, Մալթայում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը:

Հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են  Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Անդրեյ Երմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։

Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր