Նիկոլ Փաշինյանը այցելել է Կապանի թիվ 10 մանկապարտեզ՝ ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից»,- տեղեկացրել է վարչապետը: