Գորիսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում։ Հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են։
Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերաներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով մեկնարկել է բնակարանաշինության ծրագիրը։ Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքների ընթացքում։
Սա հրաշալի օրինակ է, երբ երիտասարդները աջակցում են կարիքի մեջ գտնվող հայրենակցներին, ապրում նրանց հոգսերով։
Շինաշխատանքների մեկնարկն արդեն տրված է`շինանյութը տրամադրում են ամերիկահայ բարերարները, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը։