Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Կարեն Խաչատրյանը (82) հաղթեց սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցի մրցակցին 3։1 հաշվով։
Այսպիսով Կարենը կպայքարի եգիպտոսցի ըմբիշի հետ բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանն այսօր ևս կպայքարեն բրոնզե մեդալի համար: Այսօր վստահ հաղթանակներով են մեկնարկել նաև Ռազմիկ Քուրդյանը, Հենրիկ Գևորգյանը և Մանվել Խաչատրյանը։
Աղբյուրը՝ Armsport.am: