Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի առևանգումից և ապօրինի ձերբակալությունից անցել է 30 օր։ Նա Ադրբեջանում շինծու մեղադրվում է «ահաբեկչություն ֆինանսավորելու և սահմանն ապօրինի հատելու մեջ»։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ու նրա ճակատագիրը շատերին անտարբեր չի թողել։ Վարդանյանի աջակցիները հայտնում են, որ այս պահին սոցիալական ցանցերում աջակցության խոսքերով հանդես են եկել մի քանի հազար մարդ, գրեթե 4 հազար մարդ ստորագրել է Արցախի նախկին պետնախարարին աջակցող հանրագիրը։
Ձերբակալության ընթացքում Ռուբենին աջակցել են նաև 100-ից ավելի հայտնի դեմքեր՝ լրագրողներ, մեդիա ոլորտի մարդիկ, քաղաքագետներ, ՀԿ-ների ղեկավարներ, համաշխարհային առաջնորդներ ու խոշոր լրատվամիջոցներ։