00:00:00

Ծնողները հույս ունեն՝ որդիները պատերազմներ չեն տեսնի․ ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի առաջին թոռնիկները․ Լուսանկարներ

17:02, 27 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Երևանի Շենգավիթ ԲԿ-ում ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի՝ Արծվիկ Սարգսյանի առաջին թոռնիկները։ Նրան կոչել են Արտյոմ ու Արմանը։ Այդ մասին հայտնում են ԲԿ-ից։
 
Փոքրիկների հայրը պատմել է` 44-օրյա պատերազմից և Շուշին կորցնելուց հետո տեղափոխվել են Երևան, բայց հայրենի հողի կանչին չդիմանալով` ամիսներ անց դարձյալ հետ են վերադարձել Արցախ` բնակություն հաստատելով Ստեփանակերտում:

Արդյունքում երկու անգամ կորցրին հայրենիքն ու ստիպված եղան դարձյալ բռնի տեղահանվել սեփական տնից:

«Այդուհանդերձ, 25-ամյա զույգերը` Արա և Մերի Սարգսյանները, շարունակում են ժպտալ` թաքցնելով հուզմունքը և վստահեցնում` իրենց որդիներն առավել ուժեղ կգտնվեն և մի օր կվերադառնան հայրենիք:

Գաղթի ճանապարհը հեշտ չի եղել, զույգը պատմել է, որ գրեթե 19 ժամ ճանապարհ են եկել, ողջ ընթացքում կինը ցավերի մեջ է եղել և ուղիղ կապ պահել «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հետ, ով արդեն ավելի ուշ կեսարյան հատման միջոցով օգնել է լույս աշխարհ գալ փոքրիկնրին:

Չնայած 9 ամիսների թերսնուցմանը, փոքրիկները ծնվել են հասուն քաշով` 2850գ. և 3350գ.: Նրանց առաջին բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի վստահեցմամբ` Արտյոմն ու Արմանն իրենց հրաշալի են զգում:

Պատերազմող երկրներում երազանքներ չեն լինում` ասել է փոքրիկների հայրը` հույս հայտնելով, որ որդիները պատերազմներ չեն տեսնի:

Փոքրիկներն ու մայրիկն իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացել են իրենց նոր տուն` անցյալի հուշերով նոր կյանք ստեղծելու», - նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր