Մեծամորի բնակիչ 37-ամյա Պայծառ Կ․-ի հարեւանները ցնցված են նրանից, որ Պայծառը կարող էր տանը ծննդաբերել եւ երեխային էլ նետել աղբանոցը։
NEWS.am-ի հետ զրույցում Պայծառի հարեւանուհին պատմեց, որ նախորդ 6 երեխաներին 37-ամյա կինը ծննդատանն է ունեցել։ «Ճիշտ է երկու երեխաները մի քանի ամսական չկային, որ մահացան, բայց նորմալ տարել, թաղել են։ Չենք էլ պատկերացնում՝ ինչ պետք է լինի, որ աղբանոցը նետեր երեխային՝ ողջ լիներ, թե մահացած»,-ասաց հարեւանուհին, ով չցանկացավ ներկայանալ։ 37-ամյա Պայծառը հարեւանների հետ չի շփվել․ նրան միայն խանութ գնալուց, վերադառնալուց են տեսել եւ բարեւել։ Հարեւանները պատմեցին, որ վերջին ամիսներին դրսում հանդիպել են Պայծառին, բայց չեն նկատել նրա հղիությունը, քանի որ Պայծառը գեր է․ «Միշտ էլ շատ գեր է եղել Պայծառը, ձմեռն էլ վերակու է հագել, չենք նկատել նրա հղիությունը»։ Պայծառի հարեւանուհիններից Վերոնիկա Մարուքյանն էլ պատմեց, որ Պայծառի ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, հաշմանդամ է, եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ «Ճիշտ է՝ վատ են ապրում, բայց լավից, վատից 4 երեխաներին պահում էին, եւ կարող էին եւս մեկին պահել, ինչ տարբերություն»,- ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում https://www.youtube.com/watch?v=P0DEUtNEPPI