Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ունեցել ենք երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել», - ասաց նա:
Ավանեսյանի խոսքով` պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ ժամանակին անցնել:
«Հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին ստանան պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին: Եթե տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», –ասաց նախարարը։