Մեդիափորձագետ Արթուր Պապյանը զգուշացրել է հարձակումների մասին, որոնց ենթարկվում են iPhone-ի օգտատերերը։
«Այսօր հերթական հարձակումն է սկսվել, որտեղ նորից օգտագործվում է բազմաչարչար ՀայՓոստի անունը, թեև այս անգամ գրված է Հայաստան Փոստ։ iPhone-ի օգտատերերը ստանում են bit.ly–ի ծառայության կարճ հղում՝ hxxp[://]bit[.]ly/haypost, որը նախ վերաուղղորդավորում է թրեքերով հղումի՝ hxxps[://]haypostamsupport[.]com/?token=hjlwybKOMChaBzQk, իսկ հետո մեկ անգամ էլ է վերաուղղորդավորում՝ այս անգամ արդեն իրական ՀայՓոստի կայք: Թարգմանում եմ՝ ճանապարհին հանցագործները փորձում են մատնահետքավորել Ձեր հեռախոսը, տեսնել՝ ով եք, որտեղից եք, ինչ հեռախոսով եք մտնում, հավանաբար, հետագա հարձակումներում օգտագործելու համար։
Հարձակումն իրականացնող դոմենային տիրույթը այսօր է գրանցվել և, բնականբար, բոլոր տվյալները թաքցված են։
Created: 2023-10-24 04:12:16 UTC
Registry Expiration: 2024-10-24 04:12:16 UTC
Հաղորդագրությունը ստացած մարդկանց առաջարկում եմ՝
ա/ այցելել ՀայՓոստի ֆեյսբուքյան էջ ու կարդալ իրենց չափազանց ուսանելի հերքումները https://www.facebook.com/haypost.am
բ/ կարդալ Samvel Martirosyan-ի այս ստատուսը՝ ամեն օր առավոտյան կոֆե խմելուց առաջ և հետո», - գրել է Պապյանը։