«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «ՌԲ Զալցբուրգի» հետ առաջիկա խաղի մասին։
«Ինչ-որ բան փոխվո՞ւմ է, երբ մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում: Ոչինչ չի փոխվում, յուրաքանչյուր խաղ, իսկապես, կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ լավ չսկսեցինք «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, բայց շատ լավ գործեցինք «Բենֆիկայի» դեմ, ուստի ցանկանում ենք շարունակել մեր ելույթը։
Մենք ավելի հուզված և պատրաստ ենք, քան երբևէ։ «Բենֆիկայի» դեմ մենք արդեն ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել այս հանդիպումներում, և Զալցբուրգի հետ խաղը բացառություն չի լինի։ Մենք ամեն ինչ անելու ենք սրա համար։
Սպասու՞մ էի, որ կդառնամ թիմի կարևոր անդամ: Անցումային շրջանից առաջ գլխավոր մարզչի հետ խոսելիս ասացի, որ եկել եմ թիմին օգնելու և ամեն ինչ տալու հանուն խաղի, բայց նա է որոշում կայացրել ընտրության մասին։ Ես միշտ ամեն ինչ արել եմ խաղալու համար և տվել եմ 100%-ը», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։
Երկու խաղից հետո «Ինտերը» D խմբում չորս միավորով երկրորդ տեղում է։