00:00:00

Պապիկյանը Ֆրանսիայի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

22:58, 23 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ: 

ՀՀ Պաշտպանության նախարարության հաորդմամբ՝ քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համագործակցության զարգացմանն աջակցելու և ազգային ու եվրոպական հարթակներում հայանպաստ գործունեություն ծավալելու համար: 

 

դ

Օրվա ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է «Լեզ Էնվալիդ» (Les Invalides) զինհաշմանդամների վերականգնողական և վետերանների աջակցության կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր