Նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, դա պետք է մինչև հունվարի 1-ը փոխվի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գովազդային նոր ստանդարտները, և նախկինում թույլտվություն ստացած տնտեսվարողները նույնպես պետք է ենթարկվեն դրանց։
«Տեղեկացրեք նրանց այս գործընթացի մասին, որպեսզի հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք և այս գործընթացն ընկերաբար տեղի ունենա։ Քաղաքը պետք է ազատվի գովազդային աղբից։ Քաղաքի տեսքն էականորեն կփոխվի», - ասաց Ավինյանը։