00:00:00

«Ահազանգ, ուզում են ինձ տանել»․ Դավթաշենում պատուհանից օգնություն կանչող տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

11:27, 21 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել և հրաժարվում է բացել բնակարանի դուռը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։

«Ժողովուրդ, զանգեք բոլորին՝ 1-02, 1-03, ահազանգ, ուզում են ինձ տանել»,- պատուհանից բղավել է քաղաքացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր