00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

15:27, 20 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

 

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 Երեւանում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19։

 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 

Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +11+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+15,

Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +15+19,

Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+17,

Արարատում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+20,

Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15+18:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր