00:00:00

Մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Արցախի նախագահ

12:10, 20 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Այն, ինչ կատարվում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ավելի է ծանրացնում վիճակը, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

 

«Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք ու այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ», - դիմելով ակցիա անող արցախցիներին՝ նշեց Շահրամանյանը։

 

Նա ասաց, թե արցախցիները Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունեն։

 

«Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, քննարկել հարցերը, ամեն ինչ իր պատասխանն ունի», - ասաց Շահրամանյանը՝ խնդրելով իրեն ժամանակ տալ, հաջորդ շաբաթ հանդիպում կկազմակերպի բողոքող արցախցիների հետ։ Այս հայտարարությունից հետո իրավիճակը լարվեց, արցախցիները չհամաձայնեցին ժամանակ տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր