Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի
1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը:
Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00:
Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով, համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124-րդ հոդվածի: