Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Բողոքի ակցիա անող արցախցիները ներխուժել էին շենք, նրանց ընդունեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ապա հանդիպումը շարունակեցին դրսում։
Արցախցիներից մեկի ակնարկին ի պատասխան՝ Արցախի նախագահն ասաց. «Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ»։
Իրավիճակը հանդարտեցրին ոստիկանները, խնդրեցին լինել առանց էմոցիաների։