00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, իսկ գիշերը ևս 6-10 աստիճանով

16:23, 19 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին,24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ արևմտյան 2-6 մ/վրկ, 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 5-7, 20-ի գիշերը 6-10 աստիճանով։

 

Երեւանում հոկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +17+19։

 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 

Շիրակում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+14,

 

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+14,

 

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+16,

 

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +9+14,

 

Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+16,

 

Տավուշում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+18,

 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +10+13,

 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,

 

Արարատում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+20,

 

Արմավիրում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+19,

 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,

 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+19,

 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,

 

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+17:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր