00:00:00

Երբ կանգնած ես խրամատում, հասկանում ես քո դերի կարևորությունը՝ վստահ, որ քո ընտանիքը ապահով է

19:44, 18 հոկտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Միրզո Չատոևի պատմությունը․ 

- Երբ իմացա «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, շատ ոգևորվեցի, որոշեցի ծառայությունս շարունակել ու զինվորական դառնալ։ 

Թե՛ գործի բնույթը, թե՛ ֆինանսական առումով ապահովված լինելը, իհարկե, այս ծրագրով ծառայությունս շարունակելու դեպքում շատ գրավիչ են։
Ընկերներիս, ծանոթներիս, բարեկամներիս շրջանում էլ շատ են այս ծրագիրն ընտրածները։ Այժմ պատրաստվում եմ քննություններին և կարծում եմ՝ կհաղթահարեմ շեմը, բարձր ցուցանիշներ կգրանցեմ։

Ժամկետային ծառայությանս մի մասը շատ լավ է անցել, շատ եմ սիրել ծառայության հետ կապված ամեն ինչ։ Սահման եմ պահել։ Երբ կանգնած ես խրամատում, նոր միայն հասկանում ես քո դերի կարևորությունը՝ վստահ, որ քո ընտանիքը, հարազատներդ ապահով են, չէ՞ որ դու ինքդ ես պաշտպանում նրանց խաղաղ ապրելը։

Հայրենասիրությունը եթե չլինի մարդու մեջ, նա հաստատ զինվորական գործը չի
նախընտրի։ 

Դե, իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այս առումով շատ լավ հեռանկարներ է բացում, լավ հնարավորություն է  ժամկետային զինծառայողների համար։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայության հինգ տարին լրանալուց հետո ծառայությունս միանշանակ շարունակելու եմ զինված ուժերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր