00:00:00

Վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ մորաքրոջս տղային, ում վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս․ Մանե Գրիգորյան

14:47, 18 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Անվանի երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը գրել է, որ վերջին հրաժեշտն են տվել մորաքրոջ որդուն, ում փնտրում էին Արցախում տեղի ունեցած աղբերգական պայթյունից հետո։

 

«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղան, մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։

 

Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի», - գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր