00:00:00

Հաշմանդամություն ունեցողները, որոնք ԼՂ-ում են, բռնության ու մահվան մեծ վտանգի տակ են․ Ահազանգ

14:25, 18 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հաշմանդամության եվրոպական ֆորումը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը (Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Եվրոպական միությանը) և Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին։

 

Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է արել բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը։

 

Կազմակերպությունը շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք պետք է լիարժեք հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը, հիմնական ծառայություններին, մասնակցեն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը։ Ի թիվս այլ առաջարկների՝ կազմակերպությունը նշել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները, եթե արդեն տեղահանված են, և ամբողջությամբ ընդգրկված լինեն օգնության ծրագրերում, եթե դեռևս Լեռնային Ղարաբաղում են»:

 

Մեկնաբանելով իրավիճակը՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումի նախագահ Յանիս Վարդակաստանիսն ասել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են կամ փախչել են Լեռնային Ղարաբաղից, լքվելու, բռնության և նույնիսկ մահվան մեծ վտանգի տակ են: Նրանք չեն կարող անտեսվել, և այդ պատճառով մենք կոչ ենք անում կառավարություններին և օգնություն ցուցաբերող գործակալություններին կատարել իրենց պարտականությունները և ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք պաշտպանված լինեն, ստանան աջակցություն և ներգրավվեն որոշումների կայացման բոլոր գործընթացներում»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր