00:00:00

Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

16:57, 17 հոկտեմբեր 2023 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՀՈՌՈՄԻ ՆԱԽԱԿՐԹԱԿԱՆ» ՀՈԱԿ-ում: Արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզում խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (Շիրակի մարզ, գ. Հոռոմ):

 

Մասնավորապես՝

 

․ սննդի կառույցը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

 

․ խոհանոցում գազօջախի, աշխատասեղանների, հումքի լվացման, ինչպես նաև երեխաների ձեռքերի լվացման լվացարանի հարակից պատերի և հատակի անջրանցիկ, չներծծող շերտի որոշ հատվածներ եղել են վնասված՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ,

 

․ խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և գոլորշու խտացումը,

 

․ աշխատանքային մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները, պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, սննդի կառույցը ապահոված չի եղել չորացման հիգիենիկ սարքերով:

 

․ Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր