Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն 1990 թվականից մինչև 2020 թվականը (ԿԽՄԿ) մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև շուրջ 700 կալանավորների փոխանակմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի խոսքը։
Նա նշել է, որ կալանավորող երկիրն է պատասխանատվություն կրում կալանավորի համար, կոմիտեն չի կարող որևէ պատասխանատվություն կրել այս հարցում։
Հուսեյնովան հավելել է, որ ԿԽՄԿ հինգ գրասենյակներից և ոչ մեկը, այդ թվում՝ Ստեփանակերտում, չի դադարեցրել իրենց գործունեությունը։