Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից հրաժարվելու մասին, նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Ադիլովան:
Ըստ տեղեկատվության՝ Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները։
Հիշեցնենք, որ դատավարությունը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին: