00:00:00

ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառուից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր. Նազելի Բաղդասարյան

16:37, 16 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Այսօրվա դրությամբ՝ ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու։ Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր. հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրյանը։

Նա տեղեկացրեց, որ ևս 19 բուժառու իր առողջության վերականգնումը շարունակում է ստանալ արտասահմանյան հիվանդանոցներում։

Խոսնակը նաև նշեց, որ առաջնային առողջության պահպանման կենտրոններում գրանցվել է 28 861 անձ։

Նազելի Բաղդասարյանը նաև նշեց, որ 13 888 երեխա հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր