00:00:00

Մխիթարյանը և «Ինտեր»-ը կերկարաձգեն պայմանագիրը

13:20, 16 հոկտեմբեր 2023 Սպորտ

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

 

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նոր պայմանագիրը կլինի մինչև 2025 թվականը:

 

Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր