00:00:00

1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

11:52, 15 հոկտեմբեր 2023 Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են հաջող ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 3-րդ տեղը։

Գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Եզրափակչում նա պետք է մենամարտեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը, սակայն, վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին:

Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), որը եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայեր Բատլաևին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Արթուր Բազեյանը (57կգ): Բարեղամ Հարությունյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահթինին, Ռուսլան Ասլիկյանը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կուզնեցովին, Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) կիսաեզրափակչում զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալֆիորունին, իսկ Արթուր Բազեյանը (57կգ)՝ Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին:

Նշենք՝ Եվրոպայի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիրներն արժանացել են նաև 15 հազար դոլար մրցանակի, արծաթե մեդալակիրները՝ 10 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 5 հազար։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ), տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցավայր են մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը: Եվրոպայի գավաթի խաղարկության մրցավարական անձնակազմում ներգրավված է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր