00:00:00

Նոր կյանք-նոր արցախցի` հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան

17:56, 14 հոկտեմբեր 2023 Հասարակություն

«Սա պատմություն է արցախցի ուժեղ կնոջ չհուսալքվելու, սիրելու, արարելու և կյանքի ամենածանր իավիճակում ժպտալու ուժ գտնելու մասին: Շենգավիթի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում պատմում են Արցախից տեղահանված 20-ամյա Ասպրամ Աբրահամյանի պատմությունը:

«20-ամյա Ասպրամ Աբրահամյանը հղիության 40-րդ շաբաթականում ընտանիքի հետ գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ:

Պատմում է` ճանապարհը դժվար էր, բայց հայրենակիցները հղի կանանց հանդեպ յուրահատուկ ջերմությամբ են մոտեցել` հաճախ ճանապարհ զիջելով, որ վայրկյան առաջ հասնեն Հայաստան:

Արտաքնապես փխրուն թվացող Ասպրամը հուզմունքը պահելով ժպտում էր, պատմում էր` փորձեցին փրկվել, բայց կյանքը թողեցին Արցախում: Ինքն իրեն չթողնելով հուզվել` վստահությամբ շեշտեց` իրենք կոտրվող տեսակ չեն` կրկին կստեղծեն ու կարարեն

Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` Ասպրամն ամեն վայրկյան հավատացել է, որ դուստրը ծնվելու է ազատ ու ապահով Արցախում:

Ու թեև չստացվեց, բայց 20-ամյա կինը վստահ է` դուստրն արմատներին ամուր կառչած է լինելու:

Փոքրիկ Լեյլան ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում` մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Միրզոյանի օգնությամբ:

Փոքրիկը կշռում է 2900 գրամ, հասակը` 50սմ։ Լեյլայի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Ռուզաննա Նավասարդյանը։

Բժշկի խոսքով` թեև Ասպրամը գտնվել է ծանր հոգեհուզական վիճակում, սակայն լիովին պատրաստ է եղել ծննդաբերությանը, ցայտնոտի մեջ ոչ մի վայրկյան չի ընկել, ու արցախցուն հատուկ ուժով լույս աշխարհ է բերել նոր արցախցի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր