Պալիատիվ բուժօգնության կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը:
Յուրաքանչյուր անձ, որն ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները:
«Ծառայության հասանելիությունն ապահովելու նպատակով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն, որոնցից 17-ը ծառայություններ են մատուցում պետական պատվերի շրջանակներում Երևանում և հանրապետության տարբեր մարզերում:
Այդ թվում`
• ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում» գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:
• ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» բացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան 30 մահճակալ ունեցող բաժանմունք»: