00:00:00

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

18:59, 13 հոկտեմբեր 2023 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ մենամարտում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափեց բուլղար Ալիակսեյ Ալֆիոռաուի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին` դառնալով բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Բարեղամ Հարությունյանը մրցել էր բուլղար Երգիունալ Սեբահտինին հետ և զիջել էր 4:1 հաշվով: Հարությունյանը դարձել էր Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: Իսկ մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կուզնետցովի հետ և պարտվել` դառնալով բրոնզե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր