00:00:00

Բռնի տեղահանվածների ընդհանուր թվի շատ քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված

16:00, 13 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Այս պահին հիմնականում գնահատվում են ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց մասնագիտական և որակական կարողությունները, որոնք արդեն մշտական բնակության վայրեր ունեն. ասուլիսում ասաց Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։

 

Նա նշեց, որ ծառայության 49 կենտրոններում գնահատվում են նրանց մասնագիտական կարիքները, որից հետ ուղղորդվում են դեպի աշխատաշուկա։

 

Հակոբյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նաև լրացուցիչ տարբեր միջոցառումներ են իրականացնում, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառներ․«Իհարկե, այս փուլում ոչ բոլորն են պատրաստ մտնել աշխատաշուկա, բայց այս քիչ քանակի համար արդեն աշխատաշուկայում առաջարկներ կան»։

 

Նա ասաց, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թվի շատ քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված: «Իհարկե, հաշվառված և աշխատանքի տեղավորվածների թիվը մեծ է, սակայն, երբ զուգահեռներ ենք տանում հաշվառվածների ընդհանուր թվի և աշխատանքի տեղավորվածների միջև, որևէ լուրջ պատկեր չի ներկայացնում», - հավելեց Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր