00:00:00

Սոթքի հանքավայրը մասամբ աշխատում է. Գեղարքունիքի մարզպետ

11:27, 13 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, այս մասին լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է», - ասաց նա:

Սարգսյանի խոսքով` մարզում կեցությամբ ապահովել են բոլոր արցախցիներին:

«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան ու չտեղավորենք, այս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանված մեր հայրենակիցներ, ովքեր տեղակայված են մեր մարզում», - նշեց Գեղարքունիքի մարզպետը։ Հարցին, թե կացարաններում են տեղադրված, մարզպետն ասաց, թե իրենց մոտ որպես այդպիսին կացարաններ չկան, տեղավորվել են կամ բնակարաններում, կամ հյուրանոցներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր