Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղում կրած 0:2 հաշվով պարտությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային ասուլիսը։
«Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Այսօր դեռ առավոտյան նախավարժանքին զգացի, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։ Երևի շատերը մտածում էին, որ ուղղակի կարգի հաշվին կարող ենք հաղթել նրանց, բայց չստացվեց։
Լատվիան հավաքված էր խաղում, կռիվ էր տալիս։ Սա ամբողջովին իմ պարտությունն էր»,- Պետրակովի խոսքերն է մեջբերել armsport.am-ը։