00:00:00

Հայաստանի հավաքականը Ռիգայում պարտվեց Լատվիային

22:06, 12 հոկտեմբեր 2023 Սպորտ

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում 0։2 հաշվով պարտվեց  Լատվիայի հավաքականին։

Թիմերն ակտիվ սկսեցին խաղը։ 7-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը կենտրոնում սայթաքեց կորցրեց գնդակը, սակայն Հայաստանի հավաքականի ավագտ հասցրեց ժամանակին փրկել հյուրերի վտանգավոր գրոհը։ Վայրկյաններ անց Տիգրան Բարսեղյանը խորքից լավ փոխանցում ստացավ ու մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի հետ, սակայն վերջինս կարողացավ ոտքերով պահել գնդակը։

26-րդ րոպեին տանտերերը մոտ էին հաշիվը բացելուն, սակայն հուսալի գործեցին մեր պաշտպանները։ Մեկ րոպե անց հաշիվը բացելու լավ շանս ուներ Հայաստանի հավաքականը, սակայն Տիգրան Բարսեղյանը վրիպեց նպաստավոր դիրքից։

39-րդ րոպեին տանտերին հաջողվեց գրավել Չանչարևիչի դարպասը։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Իկաունիեկսը։

Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։

Երկրորդ կեսի սկզբում հյուրերը կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն մրցակցի ֆուտբոլիստի հարվածը թույլ ստացվեց։ 53-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի մոտ Հայաստանի հավաքականը ստացավ տուգանայինի իրավունք, իսկ Մարկիս Օսսը մրցավարի հետ վիճելու համար երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Նշանակված տուգանայինն իրացրեց Էդուարդ Սպերցյանը, որի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը։

10 հոգով մնալուց հետո Հայաստանի հավաքականը տիրեց տարածքային առավելությանը, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել մրցակցի դարպասի բանալին։  68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո տանտերերը կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը։

Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ Հայաստանի հավաքականի տարածքային առավելությամբ, սակայն Պետրակովի թիմին այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 3-րդն է։ Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականներն ունեն 10-ական միավոր ու այսօր կխաղան միմյանց դեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր