Ադրբեջանը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ծրագիր։ Մեծ ցավով ասում եմ, որ դա արդեն իրականություն է դարձել. այս մասին այսօր ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանին նիստի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը կոպտորեն խախտել է դատարանների որոշումը՝ ի հեճուկս միջազգային հանրության դատապարտման և սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում է իրականացրել ԼՂ-ի նկատմամբ։
Կիրակոսյանը նշեց, որ չնայած նրան, որ հազարամյակներ շարունակ ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում գրեթե հայեր չկան։
«Այսօր Արցախում գրեթե չկան հայազգի անձինք, եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում», - ասաց նա։
Կիրակոսյանը նշեց, թե Ադրբեջանը կասի, որ պատրաստ է հայերի վերադարձին, բայց 2021-ին էլ պատերազմից հետո նույն բանն են ասել, բայց ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ օկուպացված տարածքներ: Նա խոստանալու է հարգել հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բայց Ադրբեջանը նախկինում էլ նման խոստումներ է տվել, և դա չի խանգարել նրան խախտել միջազգային կոնվենցիաները։
«2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերի էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական հայցի քննարկմանը զուգահեռ։ Միջազգային հանրությունը չդադարեցրեց այդ գործընթացը: Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում քննարկման արդյունքներով։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության գաղթի անշրջելիությունը», - ասաց նա։
Կիրակոսյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում դեռ կան հայեր և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն: «Բազմաթիվ բանտարկյալներ առևանգվել և անօրինական կերպով պահվել են Ադրբեջանի բանտերում։ Բաքվի ցինիզմը սահմաններ չունի: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի պահանջները խախտում են օրենքները և մեղադրում է Երևանին, իբր, դեմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացով», - ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պահվածքը հակասում է միջազգային օրենքներին:
Նա բազմիցս ցույց է տվել միջազգային հանրությանը մոլորեցնելու իր պատրաստակամությունը։ Միայն դատարանի միջանկյալ միջոցները կարող են կասեցնել տարածաշրջանում էթնիկ զտումները և հայկական հետքը ջնջելու փորձերը, ինչպես եղավ Նախիջևանում, ինչպես նաև պաշտպանել Արցախի նախկին ղեկավարներին Բաքվի անօրինական գործողություններից։ Բայց եթե դատարանի որոշման մեջ անորոշություն լինի, Ադրբեջանն անխուսափելիորեն կօգտվի դրանից։ Մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում դատարան», - նշեց նա։
Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի լսումները։ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է 5 ներկայացուցիչ։