Իսրայելում ՀՀ դեսպանությունից խնդրում են Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:
Հայտնում են նաև, որ դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձանց:
«Չվերթի առկայության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ», - ասված է հաղորդագրության մեջ: