Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը 100 հազար դրամ աջակցություն է տրամադրել 52 հազար 600 բռնի տեղահանված արցախցիների:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում զեկուցեց, որ վաղը 100 հազար դրամներ կհատկացնեն նաև 13 հազար 500-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կարող են լինել մարդիկ, ովքեր, ելնելով սոցիալական վիճակից, գուցե չդիմեն աջակցություն ստանալու համար:
«Կարող են համարել, որ նման կարիք ու անհրաժեշտություն չունեն, բայց ես ենթադրում եմ, որ, ինչքան էլ տարօրինակ հնչի, հնրավոր է, որ մեր տեղեկատվությունը ոչ բոլորին է հասել այս պրոցեսի վերաբերյալ, որովհետև գյուղերում մարդիկ են տեղավորվել ու այդ գործընթացի մեջ չեն հասցրել մանրամասներին ծանոթանալ: Մենք ունենք մարդկանց ցանկը, երբ մյուս շաբաթվա կեսին կտեսնենք, որ թիվը նվազել է, կարող ենք նույնականացնելով տեսնել այն մարդկանց, ովքեր քարտային հաշիվներ չեն բացել ու մեր սոցիալական ծառայությունների, ՏԻՄ-երի միջոցով գնանք այդ մարդկանց հետ կոնտակտի, թե ինչու հաշիվ չեն բացել, ինչն է պատճառը: Նրանց պետք է աջակցել», - ասաց վարչապետը: