Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակոսվի նախախաղային ասուլիսը։
«Լատվիայի հավաքականը վատ թիմ չէ։ Նրանք պարտության արժանի չէին նույնիսկ Թուրքիայի դեմ խաղում։ Ես կարծում եմ, որ Վաղը մեզ սպասվում է շատ դժվար խաղ»։ Տպավորություններս լավ են Էդգար Սևիկյանից։ Լավ տղա է ու հասկանում է։ Ես նրան ասել եմ, որ հավաքականը մի փոքր այլ է ու տարբերվում է առաջնությունում խաղալուց։ Այսօր մարզման ժամանակ կտեսնենք, թե ինչ մարզավիճակում է։ Չենք նայում հիմա մրցաշարային աղյուսակին, վաղը մեզ շատ կարևոր խաղ է սպասվում։ Շատ բան կախված կլինի դրանից»,-ասել է Պետրակովը, փոխանցում է Armsport-ը։
Լատվիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20։00-ին։