00:00:00

Տիգրան Ավինյանը սոցցանցերից է տեղեկացել ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա հարձակման մասին

12:58, 10 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցերից է տեղեկացել երեկ երեկոյան ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա հարձակման մասին։

 

«Այսօր առավոտյան ծանոթացել եմ սոցցանցերից։ Միանշանակ, բռնությունը դատապարտում եմ, բայց քանի որ դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող կոնկրետ մեկնաբանություն տալ», - ասաց Ավինյանը՝ արձագանքելով Չախոյանի վրա հարձակման վերաբերյալ հարցին։

 

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը երեկ երեկոյան հայտնել էր, որ շենքի մուտքի մոտ իր վրա երեք երիտասարդներ էին հարձակվել։ Իրեն հաջողվել էր բռնել նրանցից մեկին, ով ձեռքին դանակ էր ունեցել։

 

Չախոյանը երիտասարդին հանձնել էր ոստիկաններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր