00:00:00

Գյումրիում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող 38-ամյա տղամարդը

23:30, 08 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել: 

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 38-ամյա Ռ. Մ.-ն է, ով տան բակում պարանով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Գյումրիում վայելում էր հարգանք: Բնութագրվում է դրական և հարազատներն ու նրան ճանաչողները զարմացած են, թե ի՞նչն է դրդել, որ նա դիմել է այդ ծայրահեղ քայլին: Նա Գյումրիում հայտնի էր, որպես ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր