Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը հնարավոր է, 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
• Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+21,
• Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +16+20,
• Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +21+23,
• Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,
• Լոռիում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,
• Տավուշում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20 +23,
• Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +14+19,
• Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +25,
• Արարատում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +25 +28,
• Արմավիրում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +25+27,
• Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+18,
• Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +24+27,
• Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+30,
• Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24: