00:00:00

Գործակալը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին

14:07, 07 հոկտեմբեր 2023 Սպորտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

«Ես չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է անի. Ինչպես արդեն ասացի, տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ՝ չնայած 34 տարեկան է։ Հենրիխն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը երկարացնում են ձեր կարիերան:

Պետք է նրան հարցնել ապագայի մասին։ Ըստ ամենայնի, նա երջանիկ է «Ինտերում»»,- Պիմենտայի խոսքն է մեջբերել Sportitalia-ն։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր