00:00:00

ԶՊՄԿ-ն, կառավարության հետ համատեղ, 62 մլն դրամ է փոխանցել Կարմիր խաչին՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով

15:05, 06 հոկտեմբեր 2023 Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։

Նշված գումարի շրջանակներում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ կտրամադրի համայնքում տեղավորված տեղահանված անձանց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր