Երևանում հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչ Doping Space ընկերության ներկայացուցիչն Aysor.am-ին հայտնեց, որ տոմսերի բոլոր գնորդներին էլեկտրոնային փոստով տեղյակ են պահել, որ մինչև նոյեմբերի մեկը չի կայանալու համերգը։ Այդ ժամանակ կհայտարարվի համերգի նոր ամսաթվի մասին։
«Այդ ժամանակ կհայտարարվի տեղափոխման մասին և ովքեր կցանկանան տոմսի հետ վերադարձ կատարել, կարող են վերադարձել», – նշեցին ընկերությունից։
Ճշտող հարցին՝ համերգն անպայման կայանալո՞ւ է, թե՞ դա էլ է հարցական՝ ընկերությունից հայտնեցին, որ այդ մասին այս պահին չեն կարող ասել։